Պատրաստվում է «Սպուտնիկ V»-ի վրա տեղեկատվական հարձակման սցենար՝ մարդկանց զանգվածային մահվան դեպքերի բեմականանցմամբ

107

Արևմուտքը նախապատրաստում է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի վրա տեղեկատվական հարձակման սցենար` պատրաստուկի օգտագործման արդյունքում իբր մարդկանց կեղծ զանգվածային մահվան դեպքով: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Կրեմլի բարձրաստիճան աղբյուրը:

«Վերահսկվող հասարակական կազմակերպությունների (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն, Սորոսի հիմնադրամ, Թոմսոն Ռոյթերս հիմնադրամ) և լրատվական կառույցների (BBC, Reuters, Internews) միջոցով պատրաստվում է «Սպուտնիկ V»-ի վրա տեղեկատվական հարձակման սցենար, որի շրջանակներում նախատեսվում է ամրապնդել «պատվաստանյութի անարդյունավետության ու վտանգավորության» մասին առաջադրվող թեզերը՝ մարդկանց զանգվածային մահվամբ իբր պատրաստուկի օգտագործման արդյունքում», – ասել է նա:

Ըստ աղբյուրի, այդ հարձակումը պլանավորված է աշխարհում ռուսական պատվաստանյութերի պահանջարկի աճի ֆոնին: