Եվրոպայում գազի պաշարների անկման ցուցանիշը վերջին երկու տարիների ընթացքում ամենացածրն է

124

Գազի միջին մակարդակը եվրոպական գազի ստորգետնյա պահեստարաններում ընկել է մինչև 33%: Այս ցուցանիշը վերջին երկու տարիների ընթացքում ամենացածրն է:

Մինչ այս պահը գազի նվազագույն մակարդակը գրանցվել էր 2018 թվականին՝ կազմելով 18%: Եվրոպայում պաշարների ներկայիս անկումը պայմանավորված է մայրցամաքում փետրվարյան ցրտերով, ինչի կապակցությամբ չի բացառվում ռուսական վառելիքի պահանջարկի ավելացումը, հայտնում է Gas Infrastructure Europe-ը:

Պարզաբանվում է, որ Իտալիայում գազի ծավալը նվազել է մինչև 39%, Ավստրիայում` մինչև 33%, Գերմանիայում և Նիդերլանդներում` մինչև 27%, Ֆրանսիայում` մինչև 18%: Ըստ կանխատեսումների, պաշարները կշարունակեն նվազել, քանի որ պահեստարաններից գազի դուրսբերումը սովորաբար շարունակվում է մինչև մարտի վերջ: