Չինաստանը հայտարարեց ՌԴ-ի հետ համատեղ համաճարակի դեմ պայքարելու պատրաստակամության մասին

82

Չինաստանի իշխանությունները մտադիր են Ռուսաստանի հետ միասին շարունակել պայքարը կորոնավիրուսային նոր համաճարակի դեմ և այդպիսի փոխգործակցությունը շատ արդյունավետ են համարում: Այդ մասին այսօր հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո Լիզցյանը:

«Մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ ջանքեր գործադրել` հետագայում պայքարելու կորոնավիրուսային համաճարակի դեմ, … ` ամբողջ մարդկության առողջությունը համատեղ ապահովելու համար», ասել է նա ճեպազրույցում` մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունները ռուս-չինական գործընկերության մասին։ «Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի հետ համագործակցությունն այս ուղղությամբ», ասել է նա: