Չավուշօղլու. Թուրքիան և Եգիպտոսը վերսկսում են շփումները դիվանագիտական մակարդակում

128

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ուրբաթ օրը հայտարարել է Անկարայի ու Կահիրեի միջև դիվանագիտական ​​մակարդակով շփումները վերսկսելու մասին:

«Կապերը խզվել են շատ տարիներ առաջ, և հետևաբար անհնար է կարգավորել հարաբերությունները մեկ օրվա ընթացքում՝ կարծես ոչինչ չի պատահել: Դա անելու համար հարկավոր է անցկացնել անընդմեջ հանդիպումներ, սահմանել ճանապարհային քարտեզ և գործել դրա հիման վրա», նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ «Եգիպտոսի հետ կան շփումներ հետախուզական գործակալությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների մակարդակում: Մենք նաև շփումներ ենք սկսել դիվանագիտական ​​մակարդակով»: