Իսրայելը հարձակումներ է գործել առնվազն տասն իրանական նավի վրա. Wall Street Journal

84

Վերջին մեկուկես տարվա ընթացքում Իսրայելը հարձակվել է առնվազն տասն իրանական նավի վրա, որոնք հիմնականում նավթ են տեղափոխել Սիրիա. հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով տարածաշրջանի աղբյուրները և ԱՄՆ վարչակազմը:

Ըստ թերթի՝ 2019-ի վերջից Իսրայելը Կարմիր ծովում և Մերձավոր Արևելքի այլ տարածքներում իրանական նավերի դեմ զենք է կիրառել, այդ թվում՝ ստորջրյա ականներ:

Իսրայելը, ըստ WSJ-ի, վախենում է, որ Իրանն օգտագործում է նավթային եկամուտները Մերձավոր Արևելքում ծայրահեղականությունը ֆինանսավորելու համար: