Ամերիկացիները Սաուդյան Արաբիայի արքայազնի մոտ Լավրովի այցի մեջ գաղտնի իմաստ գտան

101

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Սաուդյան Արաբիա, որը տեղի ունեցավ մարտի 10-ին, կարող էր կազմակերպված լինել Ռիադի առնչությամբ ԱՄՆ-ի ուղեգծի փոփոխության ֆոնին: Այդպիսի գաղտնի իմաստ են ամերիկացի լրագրողները գտել ՌԴ ԱԳՆ ղեկավարի ուղևորության մեջ:

Լավրովը դարձավ Մերձավոր Արևելքի տարածաշրջանից դուրս գտնվող երկրների առաջին բարձրաստիճան դիվանագետը, որը հանդիպեց թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի հետ այն բանից հետո, երբ Սպիտակ տունը վերջինիս բացահայտ մեղադրեց լրագրող Ջամալ Խաշոգիի սպանությանը մասնակից լինելու մեջ և պատժամիջոցներ կիրառեց թագավորության 76 ենթակաների նկատմամբ, գրում է «Կոմերսանտ»-ը։