Վրաստանի իշխանությունները հայտարարել են ընդդիմության հետ կառուցողական բանակցություններ վարելու պատրաստակամության մասին

94

Վրաստանի իշխանությունները պատրաստ են շարունակել կառուցողական երկխոսությունը ընդդիմության հետ`քաղաքական ճգնաժամը լուծելու և բնականոն աշխատանքին վերադառնալու համար: Այս մասին հինգշաբթի կառավարության նիստում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Մենք պատրաստ ենք շարունակել կառուցողական երկխոսությունը և ամբողջությամբ ընդունել Եվրոպական խորհրդի առաջարկություններն ու խորհուրդները, որպեսզի հնարավորինս շուտ բոլորս միասին՝ և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունները, գտնենք ընդհանուր լեզու և հասնենք համաձայնագրի»,- ասել է Ղարիբաշվիլին:

Նա նաև ողջունել է Քրիստիան Դանիելսոնի նշանակումը որպես Եվրոպական խորհրդի ղեկավար Չարլզ Միշելի անձնական ներկայացուցիչ՝ կառավարության և ընդդիմության միջև երկխոսությանը միջնորդելու համար: Վարչապետը հավելել է, որ բանակցությունների հաջող ավարտը առաջին հերթին ձեռնտու է երկրի բնակիչներին: