Սարո Էդուարդի Եղիազարյան

333

Արցախում հերոսաբար զոհված Սարո Էդուարդի Եղիազարյանը, ցավոք, չհասցրեց բոլորել քսան տարեկանը: Նա Կոտայքի մարզի Արզական գյուղից էր, ծառայության մեկնելուց ամիսներ առաջ էր ամուսնացել: Ծառայության է անցել 2020 թ. հունվարի 21-ին Մտաղիսում, 6 ամիսը լրանալուց հետո տեղափոխել են Թալիշ: Հարազատների խոսքով Սարոն մշտապես գոհ է եղել ծառայությունից:

Սեպտեմբերի 27-ից զանգերի ժամանակ մշտապես հանգստացնում էր հարազատներին նշելով, որ ամեն ինչ լավ է լինելու, որ հաղթանակը մերն է լինելու… Ցավոք հերոսի խոսքերն իրականություն չդարձան… Հարազատների խոսքով ` վերջին անգամ զանգել էր հոկտեմբերի 12-ին, հետաքրքիրն այն է, որ տղան այդ օրը զանգել է իր բոլոր հարազատներին, անգամ նրանց, ում հետ մինչ այդ չէր խոսել: Սարոյի վերջին զանգը ու նրա ձայնը հավերժ կմնա նրա երիասարդ կնոջ ու հարազատների ականջում…

Հավերժ փառք անմահ հերոսներին…