Ճապոնիան մեկ րոպե լռությամբ հարգեց 2011թ․ երկրաշարժի և ցունամիի զոհերի հիշատակը

95

Հինգշաբթի օրը Տոկիոյի ազգային թատրոնում ողբերգության 10-ամյակի առթիվ սկսվեց 2011 թվականի երկրաշարժի և ցունամիի զոհերի հիշատակի արարողությունը: Այն հեռարձակվեց երկրի հանրային հեռուստատեսության կողմից:

Հայտարարվեց լռության րոպե տեղական ժամանակով ավանդաբար ժամը 14:46-ին, երբ 2011 թվականի մարտի 11-ին Միյագի պրեֆեկտուրայի ափերի մոտ գրանցվեց 9,0 բալ ուժգնությամբ երկրաշարժ: