Հայաստանը չպետք է վերածվի թուրքական հերթական վիլայեթի և վերջ․ Շարմազանով

65

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ներքաղաքական իրավիճալին։

«Հուսահատությունը հավասարազոր է դավաճանության։ Անհրաժեշտ է գիտակցում,որ կապիտուլյանտի հեռացման պայքարն անհրաժեշտ է ոչ թե այս կամ այն կուսակցությանը, այլ Հայաստանին։

Հուսալքություն չի կարող լինել։ Պետք է պայքարը շարունակել։ Զոհասեղանին դրված է մեր հայրենիքի ապագան ու անվտանգությունը։

Հայաստանը չպետք է վերածվի թուրքական հերթական վիլայեթի և վերջ։

Կապիտուլյանտը Հայաստանում տեղ չունի ու չպետք է ունենա։ Նա սարսափած է»,-գրել է Շարմազանովը: