«Կորցրած դրախտ». Արցախում արված լուսանկարները ներկայացվել են միջազգային մրցույթի

126

«Կորցրած դրախտ». Արցախում արված լուսանկարները ներկայացվել են միջազգային մրցույթի

«Կորցրած դրախտ». Արցախում արված լուսանկարները ներկայացվել են միջազգային մրցույթի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այն ներկայացվել է միջազգային ամենահեղինակավոր մրցույթներից մեկին՝ World Press Photo-ին, փոխանցում է Panorama.am-ը:

«Ռիա Նովոստի»-ն հրապարակել է այն մարդկանց ֆոտոպատմությունները, որոնց կյանք ներխուժեց պատերազմը։

Ուխտասարի բնակիչ Անուշավանը կանգնած է իր սեփական տան դիմաց գտնվող նռան այգում։ Ձեռքում պահում է հին «Կալշնիկով» ինքնաձիգը, որն իր մոտ է պահում դեռ ղարաբաղյան առաջին պատերազմից։



Հրթիռի մի հատվածը կրակելուց հետո Մարտունի քաղաքում։



Ազատ Գևորգյանն ու նրա կինը՝ Անահիտը Լաչինի իրենց տանը։ Լաչինի շրջանը ԼՂ-ում մարտական գործողությունների հրադադարի մասին համաձայնագրով հանձնվեց Ադրբեջանին։



Մուրադ Մարգարյանն ու նրա որդին՝ Վահագը Լաչինից դուրս գալուց առաջ իրենց տնից դուրս են բերում ապրանքները։



Լեռնային Ղարաբաղում հակամարտության ժամանակ զոհվել է ավելի քան 4 հազար մարդ։ Որոշ բնակիչներ, լքելով իրենց տները, հավաքել են իրենց հարազատների մասունքները, որպեսզի վերահուղարկավորեն Հայաստանում։



Աբովյան Հասմիկը լացում է Ներքին Սուսում գտնվող իր տան դռների մեջ։



Թաղավարդի բնակիչները. գյուղը հրադադրից հետո բաժանվեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև։



Արեգը նստել է Քարեգահ գյուղում գտնվող այրվող իր տան դիմաց։ ԼՂ որոշ բնակիչներ, հանրապետությունից դուրս գալուց առաջ, այրել են իրենց տները։



Հակոբ Թերսյան. Լաչինի իր տան պատուհանից դուրս է նայում։



Լեռնային Ղարաբաղի Քելբաջարի շրջանում այրվող տուն։ Շրջանը հրադադարի համաձայնագրից հետո անցավ ադրբեջանական իշխանությունների վերահսկողության ներքո։