Թուրքիան պատրաստ է այս տարի Ռուսաստանից զբոսաշրջիկներ ընդունել

140

«Մենք ակնկալում ենք, որ այս տարի կկարողանանք փոխհատուցել անցյալ տարի կորոնավիրուսի պատճառով տնտեսության, զբոսաշրջության և ներդրումների ոլորտների կրած վնասը: Այս տարի մենք պատրաստ ենք ընդունել ռուսաստանցի հյուրերին շնորհիվ այն բանի, որ պատրաստել ենք ենթակառուցվածքներ առողջապահության ոլորտում: Եվ մենք պատրաստ ենք դա անել՝ հաշվի առնելով անվտանգության բոլոր միջոցառումները», ասել է  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Փետրվարի սկզբին Մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը հայտարարել էր, որ ապրիլին Թուրքիայում տուրիստական ​​սեզոնը կսկսվի ներքին տուրիզմով, այնուհետև հյուրեր կսկսեն գալ հանրապետություն, առաջին հերթին՝ Ռուսաստանից և Անգլիայից: