ԵՄ կարգավորիչի համաձայն, պատվաստանյութի օգուտները շարունակում են գերակշռել

105

Եվրոպական դեղերի գործակալությունը խորհուրդ է տվել շարունակել բնակչության պատվաստումը կորոնավիրուսի դեմ AstraZeneca դեղագործական ընկերության պատրաստուկով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Գործակալությունը նշել է, որ իրենք տեղյակ են Դանիայի իշխանությունների որոշման մասին, սակայն ուշադրություն են հրավիրել նշանների բացակայության վրա, որ պատվաստումն է հանգեցրել այդ բարդություններին:

ԵՄ կարգավորիչի համաձայն, պատվաստանյութի օգուտները շարունակում են գերակշռել ռիսկերը, և պատվաստումը կարող է շարունակվել, քանի դեռ իրականացվում են թրոմբոէմբոլիկ բարդությունների հետաքննություններ։