Եթե թշնամին հատի մեր սահմանները բանակը կատարելով «ոչ-ադեկվատ» դավաճանի հրահանգները դրանք հետագային վիճարկելո՞ւ է ՍԴ-ում….

71

Լոսանջելոսաբնակ իրավաբան Ռոբերտ Մարկարյանի գրառումը, –

Վերջին օրերի իրադարձություններն ամփոփելով կարծում եմ արդեն բոլորը հանգած պիտի լինեն մի եզրակացության:

«նիկոլիզմով» տառապող Հայաստանում դավաճանից հերոս դառնալու ու կրկին գահավիժելու տարածությունը կարող է չափվել մեկ հայտարարության մեկ պարբերությամբ:

Մի քանի օր առաջ գրել էի, որ դավաճան վիժվածքի ու զինված ուժերի միջև հակադրությունը կարող է երեք լուծում ունենալ:

Փաստորեն իրականություն է դառնում ամենավտանգավոր տարբերակը, երբ բանակը ենթարկվում է «ոչ-ադեկվատ» որոշումներ ընդունող անձին:   

Եվ ինձ  շարունակում է հուզել մեկ հարց:

Եթե այս գիշեր հանկարծ թշնամին հատելով սահմանները փորձի իրագործել «Զանգեզուրի միջանցքը», իսկ գերագույն գլխավոր դավաճանը զինված ուժերին հրահանգի չդիմադրել, քանի որ այդ մասին պայմանավորվածություն կա, մեր բանակն էլի ենթարկվելով «ոչ ադեկվատ» որոշում ընդունողին կհայտարարի, թե հրահանգի իրավաչափությունը վիճարկելու է ՍԴ-ում:

Օրենսդիր ու գործադիր իշխանություններից ու ՍԴ-ից հետո հիմա էլ հերթը երկրի անվտանգության վերջին հենասյունը համարվող բանակը քանդելունն է: