Ռուսաստանն ու Չինաստանը հուշագիր ստորագրեցին Լուսնի վրա կայան ստեղծելու մասին

76

«Ռոսկոսմոսի» գործադիր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը և Չինաստանի ազգային տիեզերական վարչության ղեկավար Չժան Կեցզյանը կառավարությունների անունից ստորագրել են Միջազգային լուսնային կայանի ստեղծման գործում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Այս մասին հայտարարել է «Ռոսկոսմոսը»:

Ինչպես հետևում է հայտարարությունից, այս ոլորտում երկու երկրների համագործակցությունը ենթադրում է ինչպես Լուսնի մակերեսի ուսումնասիրություն, այնպես էլ Երկրի բնական արբանյակի ուղեծրում համատեղ նախագծերի իրականացում: