Պեսկով. Մոսկվան վստահ է, որ Թուրքիան կհամաձայնի Ղրիմի հարցում ՌԴ դիրքորոշման հետ

131

Կրեմլը կարծում է, որ Թուրքիան ի վերջո կհամաձայնի Ղրիմի հարցում Ռուսաստանի դիրքորոշման հետ: Այս մասին չորեքշաբթի լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Կրեմլի խոսնակը Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի հետ անվանել է «մի թեմա, որը պատկանում է [Ռուսաստանի ու Թուրքիայի միջև] տարաձայնությունների կատեգորիային»:

«Մենք չենք ընդունում Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշումը, միևնույն ժամանակ համբերատար շարունակում ենք բացատրել մեր դիրքորոշումը», շեշտել է Պեսկովը: «Մենք վստահ ենք, որ վաղ թե ուշ մեր թուրք գործընկերները կհասկանան Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման ճիշտ լինելն ու հիմնավորվածությունը», ասել է Պեսկովը, որի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: