Պեսկովը պատասխանեց ռուսական պատվաստանյութերի հասցեին արևմտյան քննադատություններին

80

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հորդորել է չքաղաքականացնել կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութերի շուրջ ստեղծված իրավիճակը: Նա քննադատել է Արևմուտքի մտահոգությունները ռուսական պատվաստանյութերի վերաբերյալ:

Պեսկովը խոսել է նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության մասին՝ կապված չորս ռուսական կայքերի հետ, որոնք, ըստ նրա, ապատեղեկատվություն են տարածում ԱՄՆ-ում հաստատված պատվաստանյութերի վերաբերյալ: Սակայն Փրայսը ապացույցներ չի բերել իր խոսքերի համար: Այդ մասին հաղորդում է news.ru-ն։

«Մենք չենք հասկանում նման հայտարարությունների պատճառները: Մենք մտադիր ենք շարունակել շատ համբերատար կերպով և հետևողականորեն բացատրել, որ նման հաղորդագրությունները լիովին անհեթեթություն են: <…> Մենք միշտ դեմ ենք եղել, որ պատվաստանյութի հետ կապված ցանկացած հարց քաղաքականացվի որևէ կերպ»,  լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը:

Պեսկովը նշել է, որ ռուսական պատվաստանյութը ապացուցել է իր արդյունավետությունը, և չնայած դրան, ամեն օր այն ենթարկվում է քննադատության: