Պատվաստումների գերմանական կոմիտեի ղեկավարը «Սպուտնիկ V»-ն անվանել է լավ պատրաստուկ

69

«Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութը Եվրոմիությունում սերտիֆիկացման հնարավորություն ունի: Այս մասին չորեքշաբթի օրը Rheinische Post թերթում հրապարակված հարցազրույցում ասել է պատվաստումների գերմանական մշտական ​​հանձնաժողովի ղեկավար Թոմաս Մերտենսը:

«Սա լավ պատվաստանյութ է, որը հավանաբար մի օր կհաստատվի ԵՄ-ում: Ռուս գիտնականները պատվաստումների հետ աշխատելու մեծ փորձ ունեն», ասել է նա: