Էրդողան․ Ատոմակայանի չորրորդ ռեակտորի շինարարությունը կսկսվի 2022 թ․

122

Թուրքիայի առաջին ԱԷԿ-ի չորրորդ էներգաբլոկի շինարարության մեկնարկի արարողությունը տեղի կունենա 2022 թվականին: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Ակույու ատոմակայանի չորրորդ ռեակտորի կառուցման արարողությունը տեղի կունենա հաջորդ տարի, և հուսով եմ, որ դրան [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ] կմասնակցենք: Ակույու ատոմակայանի կառուցումը ռուս-թուրքական համագործակցության խորհրդանիշերից մեկն է», ասել է Էրդողանը Թուրքիայի երրորդ էներգաբլոկի կառուցման մեկնարկի արարողության ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: