Էրդողանն ու Պուտինը պայմանավորվել են շուտով անձամբ հանդիպել

139

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են շուտով անձամբ հանդիպել: Այս մասին նրանք հայտարարել են այսօր թուրքական ԱԷԿ-ի երրորդ բլոկի շինարարության մեկնարկի կապակցությամբ արարողության հեռարձակման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հուսով եմ, որ շատ շուտով դեմ առ դեմ կհանդիպեմ իմ սիրելի ընկերոջ [Պուտինի] հետ», ասել է Էրդողանը տեսակոնֆերանսի միջոցով դիմելով Ռուսաստանի ղեկավարին: Պուտինն իր հերթին համաձայնել է: «Պայմանավորվեցինք: Մենք երկար ժամանակ արդեն չենք տեսնվել», ասել է նա: