SpaceX-ը նախատեսում է Starlink միկրոարբանյակներ տիեզերք ուղարկել մարտի 9-ին

98

SpaceX-ը ծրագրում է մարտի 9-ին 60 Starlink միկրոարբանյակներից բաղկացած խումբ ուղեծիր դուրս բերել Falcon 9 հրթիռի օգնությամբ։ Դրանք նախատեսված են ինտերնետ հասանելիություն ապահովելու համար: Այս մասին ասվում է ընկերության Twitter-ի էջում այսօր տեղադրված հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կանխատեսվում է նպաստավոր եղանակ հրթիռի արձակման համար։