Ցավոք, նախագահն ընտրել է արկածախնդրության ճանապարհը․ Արա Զոհրաբյան

114

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ստացել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի պատասխանը:

«Ցավոք, նախագահն ընտրել է արկածախնդրության ճանապարհը: Որպես քաղաքացի և փաստաբան, գործընկերներիս հետ, վաղվանից սկսելու ենք նախագահի վախերի բացահայտման գործընթացը», – նշել է Զոհրաբյանը՝ հրապարակելով պատասխանը։ Նախագահի աշխատակազմից հայտնել են, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը թե՛ իրավական ընթացակարգերի, թե՛ սահմանադրական պատասխանատվության և թե՛ քաղաքական հետևանքների առումով է վարչապետի իրավասության ու հայեցողության շրջանակում է։