Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ընտրվել է ‹‹Սիթի Օֆ Սմայլ›› հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

92

«Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ մարտի 4-ին Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ընտրվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Այս մասին հայտնել են «Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների Քաղաք» հիմնադրամից: Սրբազանը 2018 թվականից հանդիսանում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։