Ձերբակալվել է Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ներքին գործերի նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Ահմեդ Ահմեդովը

115

Ձերբակալվել է Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ներքին գործերի նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Ահմեդ Ահմեդովը: Այս մասին տեղեկացնում է haqqin.az-ը` հղում տալով Ադրբեջանի իրավապահ մարմիններին:

Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել միջոցների յուրացման հետ կապված Ահմեդովի կալանավորման և նրա նկատմամբ կալանքի տեսքով խափանման միջոց ընտրելու մասին:

Ահմեդովը զբաղեցրած պաշտոնից ազատվել է 2017 թվականին:

@combatanalytics