Բլինկենը շնորհավորել է կանանց մարտի 8-ի առթիվ

79

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կանանց շնորհավորել է կանանց Կանանց միջազգային օրվա առթիվ: Այդ մասին հաղորդում է news.ru-ն։ Նա նշել է, որ կանանց մասնակցությունը կյանքի տարբեր ոլորտներում անհրաժեշտ է հասարակության խաղաղության և բարգավաճման համար:

«ԱՄՆ-ն գիտակցում է, որ կանանց հավասար մասնակցությունը սոցիալական, քաղաքական և տնտեսական կյանքում կարևոր նշանակություն ունի մեր հասարակության մեջ խաղաղության և բարգավաճման համար», ասել է Բլինկենը և հավելել, որ անհավասարության մնացորդները հասարակության մեջ պահպանվում են: Միևնույն ժամանակ, կանայք պայքարում են COVID-19-ի դեմ կռվի առաջնագծում: