ԱՄՆ-ն նախազգուշացրել է Եգիպտոսին ՌԴ-ից Սու-35 գնելու հետևանքների մասին

99

ԱՄՆ նոր իշխանությունները կարծես թե ավելի քիչ են սատարում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիին: Սպիտակ տունը կրկին զգուշացրել է Կահիրեին Ռուսաստանի Դաշնությունից Սու-35 կործանիչներ գնելու հետևանքների մասին:

Գրեթե երեք տարի առաջ Արաբական Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը պայմանագիր ստորագրեցին 24 Սու-35-ի մատակարարման մասին: Պայմանագրի գումարը կազմել է շուրջ 2 միլիարդ դոլար:

Վերլուծաբանների կարծիքով, Եգիպտոսը դիմել է Կրեմլ՝ ի պատասխան իրեն F-35 վաճառելու վերաբերյալ Վաշինգտոնի կասկածների: Աֆրիկյան երկիրը ցանկանում է դիվերսիֆիկացնել զենքի իր աղբյուրները և միաժամանակ պահպանել ռազմավարական հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ:

ԱՄՆ-ն փետրվարի 23-ին հերթական նախազգուշացումն արեց Եգիպտոսին: Համապատասխան հայտարարությունը կատարել է Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինկենը Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ զրույցի ընթացքում, հաղորդում է Al Jazeera-ն: