Brent նավթի գինն անմիջապես բարձրացել է նավթային օբյեկտի վրա հարձակումից հետո

105

Bloomberg գործակալության տվյալներով՝ Ռաս Թանուրի արտահանման տերմինալում անօդաչու սարքը հարձակվել է նավթի պահեստարանի վրա: Վերջինս համարվում է աշխարհում ամենապաշտպանված նավթային օբյեկտը:

Բացի դրանից, զինամթերքից բեկորներ են ընկել մի բնակելի համալիրի մոտ, որտեղ ապրում են Saudi Aramco ազգային նավթային ընկերության աշխատակիցները: Ավելի ուշ, սաուդյան բանակի կողմից անօդաչու թռչող սարքի ոչնչացման կադրերը հայտնվեցին համացանցում:

Bloomberg-ը նշում է, որ Սաուդյան Արաբիայում առանցքային նավթային օբյեկտի վրա հարձակումը անմիջապես բարձրացրել է Brent տեսակի նավթի գինը՝ մեկ բարելի դիմաց այն դարձնելով 70 դոլարից բարձր: