Ստեղծված ներքաղաքական ծանրագույն վիճակից դուրս գալու համար բոլոր հնարավորությունները սպառված են. Սենոր Հասրաթյան

59

Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրում է.


«Այլևս պարզ է, որ երկրի օրենսդիր և գործադիր իշխանությունները բռնազավթած «իմքայլականների» և նրանց ուղղորդող պատահականության ազգակործան «համառության» արդյունքում ստեղծված ներքաղաքական ծանրագույն վիճակից դուրս գալու համար բոլոր հնարավորությունները սպառված են: Պարզ է նաև, որ մտավոր ու բարոյական արժեքներով առաջնորդվող հայն անկարող է Հայրենիքից մնացած վերջին բեկորները փրկել փոխըմբռնման ճանապարհով:

 Ներկա պայմաններում այդ մոտեցումն իրեն սպառել է: Այն պետք է անհապաղ վերանայվի և գործողության մեջ դրվի այդպիսիներին «գիտակցության բերելու», իսկ ապա՝ նաև երկրի ղեկից հեռացնելու հստակ ծրագիր… Իսկ դա ենթադրում է անսպասելի և կտրուկ քայլեր՝ այն ուժերի և միջոցների ներգրավմամբ, որոնք սովորաբար կիրառվում են Երկրի գոյությանը սպառնացող (այս դեպքում՝ ներքին) թշնամու դեմ պայքարում…»։