Mediaport-ի հավաստի աղբյուրների հաղորդմամբ՝ այսօր վաղ առավոտից ռազմական ոստիկանություն են կանչվում ԳՇ պետին աջակցություն հայտնած սպաներն ու նրանց մերձավորները:
«Սպառնալիքի տակ նրանցից պահանջում են հետ կանչել ստորագրությունները Օ. Գասպարյանին աջակցող հայտարարությունից և հրապարակավ հայտարարել, որ հրաժարվում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջից: ՌՈ պահանջը չկատարող սպաներից պահանջում են ազատման դիմում գրել:
Հիշեցնենք, որ Արցախի Պաշտպանության բանակի 124 սպա երեկ աջակցություն էին հայտնել ԳՇ պետ, գեներալ֊գնդապետ Օնիկ Գասպարյանին»,- հայտնում է Mediaport-ը: