Լավրովը շնորհավորել է կանանց մարտի 8-ի առթիվ

55

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորել է կանանց մարտի 8-ի առթիվ: Ռուսական դիվանագիտության ղեկավարը նրանց մաղթել է առողջություն և ուրախություն։

«Դուք եք մեր ոգեշնչումը: Պատահական չէ, որ բոլոր ժամանակներում տղամարդիկ երաժշտություն և պոեզիա են նվիրել կանանց, ստեղծել են իրենց լավագույն գործերը՝ ձեր անուններն իրենց շուրթերին», ասվում է գերատեսչության կայքում հրապարակված շնորհավորանքի մեջ:

Լավրովը նաև խոստացել է, որ տղամարդիկ կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի կանայք շրջապատված լինեն ուշադրությամբ և հոգատարությամբ: