Իսրայելական կազմակերպությունները Ադրբեջանին առաջարկում են աջակցություն Ղարաբաղի վերականգնման հարցում

71

Իսրայելական ընկերություններն առաջարկել են Ադրբեջանի կառավարությանը՝ աջակցել Լեռնային Ղարաբաղի տարածքը «վերականգնելու» հարցում. թուրքական «Անադոլու» գործակալությանը հայտնել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Իբրահիմ Հազարը։

Ավելի վաղ Բաքվին օգնություն էին առաջարկել Թուրքիայից, Իրանից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Հունգարիայից և Ճապոնիայից:

«Ազատագրված տարածքների վերականգնումն իրականացվելու է տարածաշրջանի պատմական ժառանգության պահպանման պայմանով՝ տեխնոլոգիական նորամուծություններին զուգընթաց»,- ասել է դեսպանը:

Ըստ Հազարի՝ Նախիջևանի միջանցքը, որը երկրորդ ղարաբաղյան պատերազմի ընթացքում հրադադարի մասիան փաստաթղթի դրույթներից մեկն է, ստեղծել է տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ, որոնցից հիմնականը երկաթուղով ապրանքներ արտահանելու հնարավորությունն է: Գնացքները արդեն սկսել են անցնել Ադրբեջանով՝ Ստամբուլից Կենտրոնական Ասիա և նույնիսկ Չինաստան տանող ճանապարհով:

Նա նաև նշել է, որ «Հայաստանի հարձակումներից նյութական վնասը կազմում է ավելի քան 50 միլիոն դոլար»: