Եթե սխալվում եմ՝ ուղղեք

67

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի գրառումը, –

Ես լավ հիշում եմ, որ 2008-ի փետրվարին Առաջին նախագահը Ազատության հրապարակում «Մանվե՛լ» ու «Գագի՛կ» էր կանչում։ Նկատի ուներ Պաշտպանության փոխնախարարներ, գեներալներ Մանվել Գրիգորյանին և Գագիկ Մելքոնյանին: Ես լավ հիշում եմ, որ հրապարակում հավաքված մարդիկ ակնկալում էին նշված գեներալներին տեսնել ոչ թե ծաղիկների, այլ տանկերի ուղեկցությամբ։

Մանվելն ու Գագիկը չեկան։ Ո՛չ տանկերով և ո՛չ էլ ծաղիկներով։ Իսկ Առաջին նախագահն այսօրվա հայտարարությամբ «ռազմական հեղաշրջումը» որակել է որպես կործանարար երևույթ։

Չե՞ք տեսնում հակասություն։

ՀԳ. Առաջին նախագահից ավելի բարձր՝ հարթակից «Մանվե՛լ» և «Գագի՛կ» էր կանչում ապագա դավաճանը, ապագա ազգակործան ստահակը։