«ԱՄՆ-ն անընդհատ լկտիաբար խառնվում է այլ երկրների ներքին գործերին»․ Չինաստանի ԱԳՆ

88

Երկար ժամանակ ԱՄՆ-ն մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով միջամտել է այլ երկրների ներքին գործերին, հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական ​​խորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Ին:

«Երկար ժամանակ ԱՄՆ-ն ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով անընդհատ լկտիաբար խառնվում է այլ երկրների ներքին գործերին: Դա աշխարհում ստեղծում է բազմաթիվ խնդիրներ, իսկ որոշ դեպքերում առաջացնում խառնաշփոթ և կոնֆլիկտներ։ Անհրաժեշտ է, որ Միացյալ Նահանգները դա հնարավորինս շուտ հասկանա, այլապես աշխարհը հեռու կլինի կարգուկանոնից և հանգստությունից», ասել է նա: