Չինաստանը խորհուրդ է տվել դադարել Թեհրանի վրա ճնշում գործադրել միակողմանի պատժամիջոցներով

78

Չինաստանի իշխանությունները խորհուրդ են տալիս ԱՄՆ վարչախմբին դադարել Թեհրանի վրա ճնշում գործադրել միակողմանի պատժամիջոցներով եւ վերադառնալ Իրանի հետ միջուկային գործարքի դրույթների շրջանակում պարտավորությունների կատարմանը, հայտարարել է ՉԺՀ ԱԳ նախարար Վան Ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Սպիտակ տան նոր վարչակազմն արդեն մտադրություն է հայտնել իրանական միջուկային խնդրի շուրջ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրին վերադառնալու հարցում… Մենք լիահույս ենք ԱՄՆ-ի անկեղծ մտադրությունների հարցում եւ համարում ենք, որ Վաշինգտոնը պետք է անհապաղ ձեռնարկի կառուցողական քայլեր, չեղարկի Իրանի, ինչպես նաեւ երրորդ երկրների դեմ միակողմանի պատժամիջոցները»,-հայտարարել է նա Պեկինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Վան Իի խոսքով՝ Չինաստանը հույս ունի, որ Միացյալ Նահանգները կչեղարկեն ինչպես մասնավոր անձանց, այնպես էլ կազմակերպությունների դեմ պատժամիջոցները, որոնց ամերիկյան իշխանությունները մեղադրում են «Թեհրանի հետ ապօրինի համագործակցության մեջ»:

«ՀՀԳԾ-ն չի կարող լուծել Մերձավոր Արեւելքում եւ Պարսից ծոցի տարածքում բոլոր խնդիրները… Մենք առաջարկում ենք ստեղծել բազմակողմանի հարթակ երկխոսության համար, որը հասանելի կլինի բոլոր շահագրգիռ կողմերին: Դրա շնորհիվ կարելի է համատեղ ջանքերով չեղարկել տարաձայնությունները, ապահովել խաղաղություն եւ կայունություն այդ տարածաշրջանում»,-եզրափակել է նախարարը: