Իրանի պաշտպանության նախարարը նախազգուշացրել է Իսրայելի սխալ քայլերի դեպքում Իրանի պատասխան հարվածի մասին

135

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին նախազգուշացրել է Իսրայելին, որ Իսլամական Հանրապետության հասցեին արված սպառնալիքներն իրականացնելու դեպքում Հայֆան եւ Թել Ավիվը կվերածվեն ավերակների, հաղորդում է Tasnim-ը:

Կիրակի Թեհրանում մամուլի ասուլիսի ժամանակ ելույթ ունենալիս գեներալ Հաթամին հերքել է Իրանի հասցեին սպառնալիքները՝ հայտարարելով, որ դրանք վկայում են Իսրայելի հիասթափության մասին:

«Իսրայելական ռեժիմը համարում է, որ սպառնում է Իրանին, սակայն հիշում է, որ սխալ քայլը կհանգեցնի նրան, որ Իրանը հիմքից կոչնչացնի Հայֆան եւ Թել Ավիվը»,-նախազգուշացրել է նա:

Ներկայում Իրանն ունի բոլոր հնարավորությունները կայունությունը պահպանելու համար, այդ թվում՝ «փափուկ ուժ», որն, իր հերթին, ներառում է հակազդման առանցք ու տարածաշրջանային իշխանություն, նշել է նախարարը:

Մի քանի շաբաթ առաջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի քարտուղարը նախազգուշացրել էր Իսրայելին, որ անպայման «հակազդում կստանա իրանական պետության դեմ հանցավոր գործողությունների համար»:

Փետրվարին ՄԱԿ-ում Իրանի դեսպանը հերքել է Իրանի դեմ ռազմական գործողությունների իսրայելական հռետորաբանությունը՝ հայտարարելով, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է ավերիչ պատասխան հասցնել ցանկացած սպառնալիքին: