Բոլոր այն մարդկանց, ովքեր “թութակի” նման, իրար հետևից կրկնում են, որ “30 տարի բանակ չենք ունեցել”

83

Հայկ Ֆարմանյանի ՖԲ էջից, –

1. Մինչև 2020թ. սեպտեմբերը` ներառյալ 2020թ հուլիսի տավուշյան մարտերը, ո՞վ էր ապահովում մեր երկրի, ինչպես նաև անձամբ ձեր անվտանգությունը

2.Վազգեն Սարգսյանի կենդանության օրոք,  ձեզանից ո՞ր մեկն է հանդգնել բարբաջել, որ իբրև թե 《ԲԱՆԱԿ ՉՈՒՆԵՆՔ》…

3. Մանվել Գրիգորյանի` ԵԿՄ նախագահության տարիներին, ո՞ր երկրապահի  մտքի ծայրով է անցել, որ մենք 《ԲԱՆԱԿ ՉՈՒՆԵՆՔ》

4. Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, ձեզանից ո՞վ բազմաթիվ անգամ չի կրկնել և 《հավատարմության երդում》 չի տվել առ այն, որ մեր ԲԱՆԱԿԸ տարածաշրջանում ամենամարտունակն է, ինչը իրոք համապատասխանել է իրականությանը։ Եթե այդպիսի բան չեք ասել, բայց ձեր ներքին համոզմունքը եղել է այլ, ուրեմն դուք   առնվազն կեղծավոր եք և վախկոտ…

5. 2020թ. հուլիսին Տավուշում տեղի ունեցած մարտերից հետո, նիկոլ փաշինյանը, ի լուր ամբողջ աշխարհի, հայտարարեց, որ 《մեր բանակը հասել է աննախադեպ մարտավարական բարձունքների, որ Հայաստանի դեմ ոչ ոք չի կարող խոսել ուժի լեզվով , որ Արցախի հարցը չունի ռազմական լուծում》։ Իսկ մինչ այդ, մի առիթով ասել էր նաև, որ 《այլևս փակված է հին սպառազինությունների էջը…》։

Այսքանից հետո չե՞ք կարծում, որ.

-《30 տարի բանակ չունենալու》 մասին ձեր բարբաջանքներով, դուք առնվազն հակասում եք նիկոլին

-կարո՞ղ էր արդյոք 《ՉԵՂԱԾ ԲԱՆԱԿԸ》《Փայլուն》 հաղթանակ տանել տավուշյան մարտերում։ Հ.Գ Ոմանք, եթե նույնիսկ կարծում են, որ մենք 《բանակ չենք ունեցել》ոչ թե 30` այլ 27 տարի, ապա միևնույն է, դրանից ոչինչ չի փոխվում, քանի որ.

– բանակաշինությունը այնպիսի պրոցես է, որը չի կարող իրականացվել երկու տարում։ Բանակ կառուցելը տասնամյակների պրոցես է…..։

– բոլոր այն սպաները և գեներալները, որոնք ստացան հերոսի կոչում և այլ մեդալներ, վերջին երկու կամ երեք տարու՞մ էին զորակոչվել….։

#Հայկ_Ֆարմանյան  #Ազգ_Բանակ_Հաղթանակ

Հայկ Ֆարմանյան