YouTube-ն անվանել է Թրամփի ալիքի վերաբացման պայմանը

77

YouTube վիդեոհոսթինգը կբացի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի էջը բռնության դրդման ռիսկերի նվազումից հետո: Այս մասին հայտարարել է վիդեոսերվիս ծառայության ղեկավար Սյուզան Վոջիցկին:

«Ալիքը մնում է փակ, քանի որ մենք տեսնում ենք բռնություն հրահրելու ռիսկ», ասել է նա և պարզաբանել, որ Կոնգրեսի աշխատանքի սահմանափակումները, Կապիտոլիումի մոտալուտ հարձակման մասին տեղեկությունները և այլ տեղեկություններ ցույց են տալիս, որ բռնության դրդման ռիսկերը պահպանվում են: