Perseverance մարսագնացն առաջին անգամ շրջել է Մարսի մակերեսով

65

Ամերիկյան Perseverance մարսագնացը վայրէջքից ի վեր առաջին անգամ շրջել է Մարսի մակերեսով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել են ԱՄՆ ազգային օդագնացության և տիեզերական վարչության աշխատակիցները:

Նախագծի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Հոգի խոսքերով, մարտի 4-ին մարսագնացը կատարեց իր առաջին ուղևորությունը Մարսով: Ընդհանուր առմամբ, սարքն անցել է շուրջ 6,5 մետր: Փորձարկվել է նաև գրունտը փորելն ու նմուշներ վերցնելը։