5 մլն ռուսաստանցիներ ավարտել են կորոնավիրուսի դեմ պատվաստումների առաջին փուլը

93

Մոտ 2,5 միլիոն ՌԴ քաղաքացի ավարտել է COVID-19-ի դեմ պատվաստման երկու փուլը, իսկ առաջին փուլն արդեն իրականացրել է հինգ միլիոնը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ներկա դրությամբ, ռուսական ձեռնարկություններն արդեն արտադրել են կորոնավիրուսի 13,9 միլիոն պատվաստանյութի չափաբաժին, որից 7,9 միլիոնը օգտագործման համար մատչելի է:

Գոլիկովան պարզաբանել է, որ խոսքը հիմնականում «Սպուտնիկ V»-ի մասին է, բայց փետրվարին սկսվել է «Էպիվակկորոնա» պատվաստանյութի լայնածավալ արտադրությունը: Մարտին դրա ծավալները կավելանան: