«Ցավում եմ համակրելի բանաստեղծի համար». Մուրադյան

71

Մարտի 1-ին` գարնան առաջին օրը կյանքից հեռացավ գարունն ամենաշատը սիրող ու նրա մասին երգեր հյուսած բանաստեղծներից մեկը` տաղանդաշատ ու անկրկնելի Լևոն Սարգսյանը:

Նրան ճանաչողներն ու մտերիմները, գրականության աշխարհի մարդիկ ծանր տարան կորուստը, որովհետև նա օժտված էր մարդկային ամենաբարձր առաքինություններով ու հատկանիշներով:

Նրա մասին հակիրճ, բայց կարճ խոսեց նաև ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ բ.գ. դոկտոր պրոֆեսոր Սամվել Մուրադյանը.

«Խորապես ցավում եմ անժամանակ հեռացած համակրելի բանաստեղծի մահվան առիթով, և ցավակցում եմ նրա բոլոր հարազատներին և երկրպագուներին»։