«Սպուտնիկ V»-ն այս պահին աշխարհում ամենատարածված երկրորդ պատվաստանյութն է

55

Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V»- ռուսական պատվաստանյութը դարձել է աշխարհում երկրորդ ամենատարածվածը, գրված է պատվաստանյութի թվիթերյան պաշտոնական էջում:

Առաջին տեղում Մեծ Բրիտանիայում գրանցված բրիտան-շվեդական դեղագործական ընկերության AstraZeneca-ն է: Այն գրանցվել է աշխարհի 49 երկրների կողմից՝ ընդդեմ 45 պետությունների, որոնք հավանություն են տվել իրենց տարածքում ռուսական պատրաստուկի օգտագործմանը:

«Սպուտնիկ V»-ն առաջ է անցել ամերիկյան Pfizer-ից (43 երկիր): Վերջին, ութերորդ տեղում Johnson & Johnson-ի պատրաստուկն է: Դրանով ներկա դրությամբ պատրաստ են բնակչությանը պատվաստել միայն չորս երկրներ: