Պատվաստումն օգնում է ծերացման դանդաղեցմանը. մասնագետ

85

Ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պատվաստումը ոչ միայն պաշտպանում է այդ հիվանդությամբ վարակվելուց, այլեւ կարող է կանգնեցնել ծերացման պրոցեսը: Այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ առողջապահության նախարարության գլխավոր արտահաստիքային գերիատր Օլգա Տկաչեւան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Պատվաստումը ոչ թե սոսկ ինչ-որ ինֆեկցիոն հիվանդության կանխագելում է, դա նաեւ ազդում է ծերացման արագության վրա: Պատվաստման հաշվին մենք կարող ենք նվազեցնել համակարգային բորբոքման համախտանիշը եւ դանդաղեցնել ծերացման պրոցեսը»,- ասել է Տկաչեւան:

Նրա խոսքով՝ բոլոր ինֆեկցիոն հիվանդությունները մարդու առողջության վրա հետք են թողնում: Ծերացման մեխանիզմներից մեկն է համարվում, այսպես կոչված, «քայքայող համակարգային բորբոքումը»: Որքան բարձր է նման բորբոքման մակարդակը, այնքան ծերացումն արագանում է:

Այս իմաստով ինֆեկցիոն հիվանդություններից պաշտպանվածությունը կարող է նվազեցնել օրգանիզմում այդպիսի բորբոքային պրոցեսների առաջացման հավանականությունը, ինչն իր հերթին ծերացումը կդանդաղեցնի: