Բայդենը մտադիր է վերանայել ռազմական ուժ կիրառելու լիազորությունները

57

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համաձայնել է, որ կա արտերկրում ԱՄՆ ռազմական քաղաքականության արդիականացման անհրաժեշտություն, ինչը նրան լայն լիազորություններ կտա այդ ոլորտում: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին:

«Բայդենը համաձայն է, որ ռազմական ուժ կիրառելու լիազորությունները գոյություն ունեն արդեն 20 տարի, և ժամանակն է, որ դրանք թարմացվեն», մեջբերում է ՏԱՍՍ-ը Փսակիին:

Ըստ նրա, նախագահը պատրաստ է բաց զրույցի, թե ինչպես պետք է լինեն այս ոլորտում իր լիազորությունների մասշտաբներն ու շրջանակները: Օրենսդիրների հետ այս թեմայի շուրջ քննարկումները կանցկացվեն մասնավոր ձևաչափով:

Խոսելով Բայդենի հրամանով Սիրիայում վերջերս կատարված հարվածների մասին՝ Փսակին ասել է, որ ամերիկյան օրենսդրության տեսանկյունից դրանք իրականացվել են օրինականորեն: