ԱՄՆ-ն մեկ ամսում գրեթե 100 հազար մարդու է բերման ենթարկել Մեքսիկայի հետ սահմանին

48

Փետրվարին ԱՄՆ սահմանապահները Մեքսիկայի սահմանին բերման են ենթարկել գրեթե 100,000 միգրանտների: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Ըստ նրանց, այս ցուցանիշն ամենաբարձրն է վերջին 15 տարվա նույն ժամանակահատվածի տվյալների համեմատ: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-Մեքսիկայի սահմանին միգրանտների թվի աճ կա վերջին ամիսների համեմատ: Հունվարին բերման ենթարկվածների թիվը 78 հազար մարդ էր: