ԱՄՆ գլխավոր ինֆեկցիոնիստը գնահատեց «Սպուտնիկ V»-ն

66

ԱՄՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Էնթոնի Ֆաուչին խոսել է «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի մասին: Նա այսպես է արձագանքել այն հարցին, թե երկու պատվաստանյութերից որ մեկը կընտրեր պատվաստման համար՝ չինականը, թե՞ ռուսականը:

«Տվյալները, որոնք ես գիտեմ «Սպուտնիկ V»-ի մասին, բավական լավն են: Ես բավարար տեղեկություն չունեմ չինական պատվաստանյութերի մասին, քանի որ նրանք ունեն երկու կամ երեք տարբեր պատվաստանյութեր: Այնպես որ, ես ուշադիր չէի հետևել դրանց արդյունավետությանը, բայց ռուսական տվյալները լավն են երևում», Ֆաուչիի պատասխանը մեջբերում է Skai հեռուստաալիքը: