Փաստացի՝ պայքարի մի կողմում հայն է իր Բանակով, իսկ մյուս կողմում՝ ազգադավ իշխանությունը. Գևորգ Գևորգյան

55

«Ազգային ճակատ» հայրենասիրական  կազմակերպության հիմնադիր նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը գրում է.

«Ցանկացած իշխանություն ունի իր օրակարգային քաղաքական առաջնահերթությունները, մեկը կարող է տնտեսական ոլորտը շեշտադրել, մյուսը՝ ռազմական, երրորդը կրթականն ու մշակութայինը, մի ուրիշն էլ` տեղեկատվական տեխնոլոգիաները և այլն։ Բայց համաշխարհային քաղաքական պատմության մեջ չես գտնի մի երկիր, որի իշխանությունը առաջնահերթություն հռչակի իր դարավոր թշնամու շահը, հետևողականորեն լծվի այդ շահի սպասարկմանը և շարունակի մնալ իշխանության:

Թեպետ ժամանակը մեր դեմ է, սակայն փաստ է, որ այս իշխանությունը այլևս չի կարող երկարաձգել իր քաղաքական գոյությունը: Անիմաստ փորձերն էլ, էլ ավելի ահասարսուռ են դարձնելու թուրքահպատակների վերջաբանը։Հետևողականորեն Բանակի կազմալուծմանը լծված, Արցախը դավադրաբար հանձնած, մեծ թուրանի ճանապարհին Հայաստանը ասպատակողները դուրս են շպրտվելու մեր հողից: 

Հ.Գ. Վերահաստատում եմ 2018 թվականի դիքորոշումս. Մի խումբ հայատյացներ, ուղղորդվելով Հայաստանի և Արցախի ինքնիշխանության դեմ գործող ուժերի կողմից, օգտագործելով գունավոր հեղափոխություններին հատուկ քարոզչական թեզեր և տեխնոլոգիաներ, զավթեցին իշխանությունը: Այս ամենի գլխավոր նպատակն էր.ա. Պատերազմի միջոցով Արցախի հանձնումը ադրբեջանին: բ. Հայաստանի անվտանգության մակարդակի զրոյացումը և թուրքիայի տարածաշրջան մտնելուն ուղղված գործուն աջակցությունը:Ա կետն իրագործեցին, Բ կետը՝ մասամբ, և համառում են մնալ, որպեսզի ամբողջովին իրագործեն: Փաստացի՝ պայքարի մի կողմում ՀԱՅՆ է իր Բանակով, իսկ մյուս կողմում՝ ազգադավ իշխանությունը: Դժվարին ուղի է, բայց ոչ մի ազնիվ պայքարող չի ընկրկելու, պայքարելու է մինչև վերջ։ Հայաստանը պետք է ունենա ազգային իշխանություն, սա է մեր մեջքը շտկելու ճանապարհը, սա է մեր անվտանգության և լինելիության խարիսխը»: