«Սպուտնիկ V» պատվաստանյութի երրորդ խմբաքանակն ուղարկվել է Թեհրան

69

Մոսկվայից Թեհրան չվերթով ուղարկվել է ռուսական «Սպուտնիկ V» կորոնավիրուսային պատվաստանյութի երրորդ խմբաքանակը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ռուսական «Սպուտնիկ V» կորոնավիրուսային պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը Թեհրան էր ուղարկվել փետրվարի 12-ին, իսկ առաջինը՝ փետրվարի 4-ին: