Պուտին․ Ինտերնետը կարող է ներսից քանդել հասարակությունը

57

«Մենք շատ քննարկումներ ենք ունեցել ինտերնետի որոշակի սահմանափակումների վերաբերյալ, բայց ինտերնետն արդեն ներթափանցել է մեր կյանքի բոլոր ոլորտներ և, մեծ հաշվով, այն դեռ պետք է ենթարկվի ոչ միայն ֆորմալ օրենքներին, իրավական կանոններին, այլև այն հասարակության բարոյական օրենքներին, որում մենք ապրում ենք», ասել է Պուտինը: «Հակառակ դեպքում հասարակությունը կփլուզվի ներսից»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այս տեսակետն է հայտնել «Մենք միասին ենք» փոխօգնության համառուսական գործողության մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: