Պուտինը ռուսական կորոնավիրուսային պատվաստանյութերն անվանել է ամենաապահովն ու ամենաարդյունավետը աշխարհում

93

«Մենք միասին ենք» արշավի կամավորների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ռուսները հպարտանում են պատվաստանյութեր մշակած իրենց գիտնականներով:

«Իրոք, հպարտանալու բան կա՝ նկատի ունենալով, որ մեր պատվաստանյութը [«Սպուտնիկ V»] և պատվաստանյութերը (Ռուսաստանի Դաշնությունում գրանցված ևս երկուսը) ամենաապահովն ու արդյունավետն են աշխարհում», ասել է ՌԴ նախագահը:

Երկրի ղեկավարի խոսքով, 2 միլիոն ռուսաստանցիներ ստացել են կորոնավիրուսի պատվաստանյութի երկու չափաբաժինները, 2 միլիոնը ստացել է առաջինը: