Չինաստանը կավելացնի պաշտպանական ծախսերը՝ հասցնելով 209 միլիարդ դոլարի

72

Չինաստանի իշխանությունները նախատեսում են 2021 թվականին ազգային պաշտպանության ծախսերը 6,8%-ով ավելացնել՝ հասցնելով մինչև 1,356 տրիլիոն յուան (մոտ 209 մլրդ դոլար): Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՉԺՀ կառավարության աշխատանքի մասին զեկույցը, որը տարածվել է 13-րդ Ազգային ժողովրդական համագումարի IV նստաշրջանի բացման ժամանակ:

Փաստաթղթում նշվում է նաև, որ հանրային անվտանգության վրա ծախսերը կկազմեն 185,01 միլիարդ յուան (մոտ 28,5 միլիարդ դոլար), ինչը 0,7 տոկոսով ավելի է: